OpenAI-ը հայտնաբերել է ԱԲ-ի՝ վերահսկողությունից դուրս գալու նոր դեպքեր

OpenAI-ը հայտնաբերել է ԱԲ-ի՝ վերահսկողությունից դուրս գալու նոր դեպքեր

OpenAI ընկերությունը հայտնաբերել է ավտոնոմ արհեստական բանականության (ԱԲ) գործակալների՝ վերահսկողությունից դուրս գալու նոր դեպքեր։ Դրանք բացահայտվել են տեխնոլոգիական Hugging Face ընկերության շուրջ վերջերս տեղի ունեցած հաքերային միջադեպի հետաքննության ընթացքում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ միջադեպերը կրել են սահմանափակ բնույթ, և գործակալները չեն լքել OpenAI-ի ներքին ցանցը, գրում է Reuters-ը։

Դրանից քիչ առաջ մրցակից Anthropic ընկերությունը ևս հայտնել էր, որ իր մոդելները պատասխանատու են եղել երեք այլ ընկերություններում կոտրումների համար։ ԱԲ անվտանգության փորձագետները ահազանգում են, որ առաջատար լաբորատորիաների՝ հզոր ավտոնոմ գործակալներ ստեղծելու կարողությունն արդեն գերազանցում է դրանք անվտանգ վերահսկելու և իրական ժամանակում մշտադիտարկելու հնարավորությունները։

Անվերահսկելի ԱԲ գործակալների շուրջ ստեղծված իրավիճակը մեծացնում է ճնշումը ԱՄՆ-ի և Եվրոպայի իշխանությունների վրա՝ ոլորտի նկատմամբ պետական խստացված վերահսկողություն սահմանելու հարցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանությունները դիտարկում են վերահսկման մեխանիզմներ, իսկ Եվրահանձնաժողովն արդեն բանակցություններ է վարել OpenAI-ի և Anthropic-ի հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment