Հուլիսի 31-ի երեկոյան Նեապոլից արևմուտք գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, վիրավորվել է 21 մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է Euronews-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պոցուոլի և Կուարտո քաղաքների միջև՝ մոտ 3 կմ խորության վրա։ Հիմնական ցնցումից հետո սեյսմոլոգները գրանցել են ևս առնվազն 10-ը հետցնցում։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և մի քանի եկեղեցի, լանջերից ժայռաբեկորներ են թափվել։ Նեապոլում և հարակից բնակավայրերում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, դադարեցվել են գնացքների և մետրոյի երթևեկությունը։ Նավամատույցի վնասման պատճառով փակվել է նաև Պոցուոլիի նավահանգիստը։ Իշխանությունների տվյալներով՝ տարհանվել է 18 ընտանիք։
Ֆլեգրեյան դաշտերը խոշոր հրաբխային կալդերա են, որոնք տարածվում են Նեապոլի արևմտյան հատվածում և նրա արվարձաններում։ Վերջին տարիներին այդ տարածքում սեյսմիկ ակտիվությունն զգալիորեն աճել է, ինչի հետևանքով Իտալիայի իշխանություններն ընդլայնել են մոնիթորինգի համակարգը։
