Օգոստոսի 1-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակման ժամանակ վնասվել է Ուկրաինայում Լիտվայի դեսպանատան շենքը։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիգայի գրառմանը։
«Կիևի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով Լիտվայի դեսպանատան շենքը աննշան վնասներ է կրել։ Բարեբախտաբար, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել», – ասել է Սիբիգան։