Կոնջորյան Հայկոյի ընտանեկան երջանկության գաղտնիքը



Այն բանից հետո, երբ ծեծ կերավ Կոնջորյան Հայկոյի ախպեր Ավետը, ՔՊ-ական կարկառուն ֆիգուրի հանդեպ հանրային ուշադրությունը սրվեց, և Ավետից հետո լրատվականների ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայկոյի գեղեցկուհի կինը, որը պարզվում է. ամուսնուց մի քանի անգամ ավելի հարուստ է. ամսական 10000 դոլարի կարգի աշխատավարձ է ստանում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմամբ գործող «Հայփոստում», որի ղեկավարն էլ հենց հանդիսանում է: Ընդ որում՝ հասկանալի չէ, թե ինչպես է գոյանում Կոնջորյան Հայկոյի կնոջ ռոճիկը, որն է բանաձևը, տրամաբանությունը. աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ: Ընդ որում, ինչպես պարզ է դառնում «Ազատության» կողմից արված ուսումնասիրությունից, ընկերության հասույթը նվազում է, վարկերը՝ աճում, բայց Կոնջորյան Հայկոյի կնիկը, փաստորեն, դրանից չի տուժում:
 
Հիմա սա կոռուպցիա չէ, ի՞նչ է, ի՞նչ դնենք սրա անունը: Հայկոյի կնիկն իսկապե՞ս ունի այնպիսի մտավոր ու մասնագիտական ունակություններ, որոնք գնահատվում են տարեկան մոտ 120000 դոլար մի դեպքում, երբ հայտնի է, թե ասենք ակադեմիկոսները որքան գումար են Հայաստանում ստանում, թե՞ գաղտնիքը «վերին արտի ցորեն» Հայկոյի մեջ է. քանի որ Նիկոլին նվիրված, խելոք տղա է, ուրեմն պետք է պարգևատրել այնքան, որ երջանկանա հատկապես Շուշանիկը, որ ամուսնու հանդեպ սերը օրեցօր միայն ավելանա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment