
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ տեսանյութով․ «Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։
Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։
Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»։
Աղբյուրը` Ռոմանոս Պետրոսյան