Իրանի նախազգուշացումը` ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-Իսրայելի հնարավոր հարձակումների դեմ պատասխան ծրագրի պատրաստման մասին:

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «խելագարություն» է որակել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները հնարավոր հարվածների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թեհրանը լիովին պատրաստ է հակահարվածի։

Ըստ պաշտոնյայի՝ Իրանի արձագանքը ներառում է սիոնիստական ռեժիմի առանցքային ենթակառուցվածքներն ու տարածաշրջանում ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքները։

Նախկինում CBS News-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը նախապատրաստում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա վերջին շրջանի ամենախոշոր ռմբակոծություններից մեկը։

Leave a Comment