Իսպանիայի Սեուտա ներխուժած միգրանտների թիվը հասել է 60,000-ի, զոհերի թիվը՝ 34-ի. Լուսանկար

Իսպանիայի Սեուտա քաղաք ներխուժած միգրանտների թիվը հասել է 60,000-ի, զոհերի թիվը՝ 34-ի։

Իսպանիայի վարչապետ Սանչեսը Սեուտա միգրանտների զանգվածային հոսքը որակել է որպես «հարձակում» և «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

Նա ներհոսքի համար մեղադրել է մարդկանց անօրինական առևտրով զբաղվող հանցավոր խմբավորումներին, որոնք օգտագործել են Գերագույն դատարանի վերջին որոշումը միգրանտներին խրախուսելու համար։ Նա հայտարարել է, որ կպաշտպանի Սեուտան նույնքան, որքան Մադրիդը։

Մի տեսանյութում երևում է, թե ինչպես է մարոկկացի սահմանապահը բացում դարպասը և թույլ տալիս միգրանտներին մտնել Իսպանիայի Սեուտա։

«Հիշե՛ք այս պատկերը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կվերածվի Սեուտայի, եթե դեմոկրատները հաղթեն հաջորդ ընտրություններում։

«Սա սարսափելի է։ Հիշե՛ք այս պատկերը։ Ահա թե ինչպիսին կլինենք մենք երեք տարի հետո, եթե իշխանության գա սխալ կողմը», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «Fox News»-ի լրագրող Ջեքի Հենրիխը։

Երեկ հազարավոր աֆրիկացի միգրանտներ ճեղքել էին ցանկապատը՝ Մարոկկոյից Իսպանիա անցնելու համար։ Սեուտա է մտել մոտ 60,000 մարդ։ Կառավարությունը հրաժարվել է արտակարգ դրություն հայտարարել։

Leave a Comment