ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանի կենտրոնից․ վթարվել է ստորգետնյա էլեկտրամալուխը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքում գրել է.

«Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։

Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ 

Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- ասվում է հրապարակման մեջ:

Leave a Comment