
Իտալիայի Ներքին գործերի նախարարությունը հրամայել է փակել Իսպանիայի հետ ծովային և օդային սահմանները՝ այդ երկրի հետ Շենգենյան համաձայնագրի կասեցումից հետո, հաղորդում է ANSA-ն։
Որոշումը կայացվել է ներգաղթի և սահմանային անվտանգության վերանայման կոմիտեի նիստից հետո, որը վարել է Ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։
Ավելի ուշ նա զրուցել է իր ֆրանսիացի գործընկեր Լորան Նունյեսի հետ, և նրանք համաձայնության են եկել երկու երկրների միջև ցամաքային սահմանի երկայնքով վերահսկողության ուժեղացման հնարավորության շուրջ՝ Ֆրանսիայի և Իտալիայի ոստիկանական ուժերի միջև նախկինում կնքված համագործակցության համաձայնագրերի շրջանակներում, նշվում է հրատարակության մեջ։