Ի՞նչ հնարավորություններ կարող է ընձեռել ամերիկյան շուկան միջազգային ընդլայնման ձգտող հայկական ընկերությունների համար։
Հենց այս հնարավորություններն է ընկերություններին օգնում բացահայտել #SelectUSA ներդրումային համաժողովը, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են օտարերկրյա ընկերությունների և ԱՄՆ նահանգային, տնտեսական զարգացման կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ և հեռանկարային գործընկերներ՝ ավելին իմանալու Միացյալ Նահանգների տարածքում ներդրումների ու բիզնեսի ընդլայնման հնարավորությունների մասին։
Այս նոր շարքով մենք կանդրադառնանք համաժողովին մասնակցած հայկական ընկերություններին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության առաջին անդրադարձը ՊԱՆՈ ՍՊԸ-ի մասին է։
«ՊԱՆՈ» ՍՊԸ-ն Հիմնադրվել է 2013թ․ և այսօր հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի առաջատար արտադրողներից մեկն է։ Ընկերությունը ղեկավարում է հիմնադիր և տնօրեն Արամ Աբրահամյանը։ Հենց նա էլ SelectUSA 2026 ներդրումային համաժողովում ներկայացրեց ընկերությունը։


Վերջին տարիներին «ՊԱՆՈ»-ն ներդրումներ է կատարել արտադրության արդիականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ 2026թ․ ընկերությունը գործարկեց սառեցված հացի նոր արտադրամաս՝ մեծացնելով արտադրական կարողությունները և ստեղծելով միջազգային շուկաներում ընդլայնվելու նոր հնարավորություններ։
Շեշտադրելով որակը, առաքումների հուսալիությունը, մրցունակ գները և երկարաժամկետ գործընկերությունը՝ «ՊԱՆՈ»-ն պլանավորում է 2027թ․ սկսել սառեցված հացամթերքի արտահանում դեպի միջազգային շուկաներ։
#SelectUSA-ը հարթակ է «ՊԱՆՈ»-ի և մասնակից այլ ընկերությունների համար՝ ավելին իմանալու ԱՄՆ-ում բիզնես ծավալելու մասին, ձևավորելու արժեքավոր կապեր ու բացահայտելու հետագա աճի նոր ուղիներ։