«Մուլտի տրանսպորտ» ընկերությունում այսօր խուզարկություն է կատարվել

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունում այսօր խուզարկություն է կատարվել։

Քննչական կոմիտեից News.am-ին հայտնել են՝ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել։

«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը»,- ասել են Քննչական կոմիտեից։

Leave a Comment