«Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։

Նախարարն ընդգծել է, որ Կառավարության համար կարևոր է, որպեսզի ձեռնարկությունը ոչ միայն ապահովի անխափան աշխատանք ու լիակատար թափանցիկություն, այլև հետևողականորեն ավելացնի արդյունավետությունը և լիարժեքորեն գործարկի արտադրական կարողությունները։

Նա նաև հավելել է, որ այն աշխատակիցները, որոնք տիրապետում են իրենց գործին և պարտաճանաչ ու բարեխղճորեն են կատարում պարտականությունները, շարունակելու են իրենց աշխատանքը գործարանում։

Գևորգ Պապոյանը արդյունավետ գործունեություն է մաղթել ձեռնարկության նոր կառավարչին և աշխատակազմին։

Նախորդ օրը հայտնի էր դարձել, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։

Leave a Comment