Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան նույնպես դեմ է արտահայտվել ՖԻՖԱ-ին

Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան նույնպես դեմ է արտահայտվել ՖԻՖԱ-ին

Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան (AFC) միացել է ՈՒԵՖԱ-ին և ԿՈՆԿԱԿԱՖ-ին՝ խիստ մտահոգություն հայտնելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ աշխարհի առաջնության գլխավոր մրցաշարերում մասնավոր ներդրումներ ներգրավելու և դրանք մասնավորեցնելու ծրագրերի վերաբերյալ։

Միավորելով 47 երկիր՝ AFC-ն զգուշացրել է, որ հնարավոր բոյկոտի մասին հանրային քննարկումները պետք է անհանգստացնեն ֆուտբոլային հանրությանը։

Քանի որ ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը և Ասիական կոնֆեդերացիան միասին ներկայացնում են 143 երկրի ֆեդերացիա (ինչը գերազանցում է Ինֆանտինոյին անհրաժեշտ ձայների մեծամասնությունը), ՖԻՖԱ-ի վիճահարույց ծրագիրն, ըստ DPA գործակալության, փաստացի ձախողվել է, իսկ Ինֆանտինոյի ապագան հայտնվել է անորոշության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment