ԻՀՊԿ-ն հայտարարել է լցանավերի շարասյան վրա հարձակման մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է լցանավերի շարասյան վրա հարձակման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող և ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ շարժվող նավթային լցանավերի շարասյանը։

Ըստ ԻՀՊԿ-ի հաղորդագրության՝ խախտում թույլ տված լցանավերից երկուսը խոցվել են, իսկ մյուս չորսը՝ անմիջապես շրջվել և հեռացել այն բանից հետո, երբ շարասյունը փորձել է օգտագործել օմանյան ջրերին մոտ գտնվող «ապօրինի երթուղին»։ 

Կորպուսում ընդգծել են, որ Իրանը շարունակում է լիակատար վերահսկողություն իրականացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ զգուշացնելով, որ ոչ մի նավ չի կարող անցնել առանց Պարսից ծոցի նեղուցների վարչության թույլտվության։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment