Նիկոլին ուղղված մեղադրանքներն առ այն, որ նա գիտակցաբար սրում է հայ–ռուսական հարաբերությունները, «Լամա Ռուբոն» շինծու է համարել



«Լամա Ռուբոյի» ուղեղը չի՞ վարում
Նիկոլին ուղղված մեղադրանքներն առ այն, որ նա գիտակցաբար սրում է հայ–ռուսական հարաբերությունները, «Լամա Ռուբոն» շինծու է համարել ու հարց բարձրացրել՝ ո՞ր տրաբանանությամբ է նման մեղադրանք ներկայացվում, եթե ՌԴ-ն է արհեստական խոչընդոտներ ստեղծում՝ արգելելով հայկական ապրանքների՝ ՌԴ ներմուծումը՝ անհիմն կերպով, քանի որ, ըստ Ռուբոյի, հայկական ապրանքները բոլոր ստանդարտներին շատ լավ էլ համապատասպխանում են:


 Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով են հայկական ապրանքները բոլոր ստանդարտներին համապատասխանում, որքանով՝ ոչ՝ հաշվի առնելով նույն Նիկոլի՝ հայկական ձկնեղենի մասին Կառավարության նիստում արած աղմկահարույց հայտարարոթյունը (հայտարարել էր, որ ինքը Հայաստտանում բուծած ձկնեղեն չի ուտում, քանի որ դրանց որակն իրեն կասկածելի է թվում)՝ անդրադառնանք Քըլըչի ոռով մարդ դարձած Ռուբիկի հարցի բուն էությանն ու արձանագրենք, որ չնայած նա տրամաբանություն չի տեսնում տեղի ունեցողում, բայց այն իսկապես կա. ՌԴ-ն հայկական արտադրանքն էմբարգոյի ենթարկելով է պատասխանում ասենք Երևանում Զելենսկու հայտնվելուն, դեպի ԵՄ կողմնորոշվելու վերաբերյալ օրենքի ուժ ունեցող Հայաստանի վերցրած պարտավորությանը, Պուտինին ձերբակալելու հանձնառությանը, եթե նա գա Հայաստան, այն հակառուսական հիստերիային, որին հաճախ ենք ականատես դառնում, ինչպես նաև, ինչու ոչ, պրոռուսական ընդդիմության նկատմամբ Նիկոլի ձեռնարկած ու ձեռնարկելիք քայլերին, որոնք հիմնական նպատակը ռուսական ազդեցության դեմ պայքարն է, այլ ոչ թե «թալանի» վերադարձը, ինչպես Նիկոլն է կեղծավորաբար մատուցում:  



Ուղղակի ափսոս, որ այս ամենից շարքային հայ մարդն ու արտադրողներն են տուժում. Նիկոլին ի՞նչ, նա իր տերերի կամքն է կատարում, որ կարողանա պահել աթոռը՝ շատ լավ հասկանալով, որ եթե Հայաստանն անցնի ռուսական ազդեցության տակ, ինքը 5 րոպեից շամպայնի խցանի նման կաբինետից դուրս է թռչելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment