
Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքային շրջանում 9 տարեկան տղա է խեղդվել։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Գերատեսչության նախնական տվյալներով՝ մի խումբ երեխաներ ֆուտբոլ էին խաղում լճի ափին։ Գնդակը ջուրն ընկնելուց հետո 2017 թվականին ծնված երեխան մտել է ջուրը՝ այն դուրս բերելու համար, սակայն խեղդվել է՝ ափից մոտ հինգ մետր հեռավորության վրա: