Ավելի քան հինգ տարվա աշխատանքից հետո Տարոն Չախոյանը եզրափակում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնում ցուցաբերած բարձր վստահության և տրված հնարավորության համար։ Չախոյանը երախտագիտություն է հայտնել նաև պետական կառավարման համակարգի իր գործընկերներին՝ կառուցողական աշխատանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության համար։
Վարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ստացած փորձառությունն նա այսուհետ կիրացնի որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Գրառման վերջում նա նշել է, որ կհանդիպեն նորընտիր Ազգային ժողովում։