«Հոսպիտալացված չեմ». Սյուզաննա Մելքոնյանը պարզաբանել է՝ ինչ է պատահել իր հետ



168.am-ը գրում է.


Վերջին ժամերին համացանցում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, թե երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է։ Լուրերի տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն է, որտեղ նա գտնվում է բուժհաստատությունում, ոտքը՝ վիրակապված։


Լուսանկարին կից Սյուզաննա Մելքոնյանը գրել էր.

«Շնորհակալ եմ հրաշք մասնագետին։ Ցավերս այնքան ուժեղ էին, որ չդիմացա մինչև առավոտ։ Բեմի կյանքն ի վերջո իրենն անում է․․․ Շատ սիրելի՛ մարդիկ, ոտքս չեմ կոտրել, այլ խնդիր է, որը ևս բավականին ցավոտ էր։ Շնորհակալ եմ բոլորիդ, դուք հրաշք եք»։

  • Տարածված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց Սյուզաննա Մելքոնյանի հետ։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հոսպիտալացված չէ, առօրյա լարվածության և ծանրաբեռնված աշխատանքի հետևանքով ունեցել է սուր ցավեր, ինչի պատճառով դիմել է բժշկի։ Անհրաժեշտ միջամտությունից և բուժօգնությունից հետո, մի քանի ժամ անց, նա վերադարձել է տուն։

Սյուզաննա Մելքոնյանը վստահեցրեց, որ այս պահին իրեն լավ է զգում։ Նա իր շնորհակալությունն է հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստացել և հետաքրքրվել են իր առողջական վիճակով։

Միաժամանակ երգչուհին հորդորել է չտարածել ապատեղեկատվություն, քանի որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե ինքը հոսպիտալացված է։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է եղել բժշկական միջամտություն, ինչից հետո նույն օրը նա վերադարձել է իր բնականոն կյանքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment