Դատարանը վարույթ է ընդունել Փաշինյանի դեմ Սոֆիա Հովսեփյանի հայցը

Երևանի քաղաքացիական դատարան հուլիսի 14-ին հայց էր ներկայացվել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից։

Վերջինս տեղեկացրել է, որ դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը։

Հովսեփյանը հայտնել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։ Շարունակելի…»։

Leave a Comment