Քննարկվել են Ավստրիայի ազգային գրադարանի և ՀՀ գործընկեր հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները

Հուլիսի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ: Այս մասին հայտնել են Վիեննայում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկել են Ավստրիայի ազգային գրադարանի և Հայաստանի գործընկեր հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համատեղ գիտակրթական և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Դեսպան Հովհաննիսյանը ծանոթացել է նաև գրադարանում պահվող հայկական մի շարք ձեռագրերի նմուշներին` կարևորելով դրանց նշանակությունը, որպես Հայաստան-Ավստրիա պատմամշակութային հարուստ առնչությունների խորհրդանիշ:

Leave a Comment