BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից

BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից

BP-ն հայտարարել է Հյուսիսային ծովում իր բիզնեսը վաճառելու և տարածաշրջանից դուրս գալու մտադրության մասին:

Ընկերության գործադիր տնօրեն Մեգ Օ’Նիլի խոսքով՝ այս քայլը պորտֆոլիոյի շարունակական վերանայման և ծախսերի կրճատման միջոցով ավելի «պարզ ու ուժեղ» ընկերություն կառուցելու ռազմավարության մաս է կազմում:

Վաճառքի դեպքում կավարտվի BP-ի 60-ամյա արտադրական պատմությունն այս ավազանում։

Հյուսիսային ծովում BP-ն ունի հինգ նավթային հարթակ և մոտ 1100 աշխատակից, իսկ Մեծ Բրիտանիայում ընկերությունն ընդհանուր առմամբ ապահովում է 14 000 աշխատատեղ:

Ընկերությունը հավաստիացրել է, որ վաճառքի իրականացման դեպքում էլ գլխավոր գրասենյակը կշարունակի մնալ Միացյալ Թագավորությունում:

Այս որոշումը հայտարարվել է այն բանից հետո, երբ Մեգ Օ’Նիլը զգուշացրել էր նավթի և գազի սպասվող ավելցուկի մասին և հայտարարել 700 աշխատատեղի կրճատման ծրագրերի մասին՝ ուղղված ընկերության ծախսերի օպտիմալացմանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment