
Պետդեպարտամենտը հուլիսի 22-ին Քոնգրեսին նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ Թուրքիան դեռևս չի բավարարում՝ F-35 կործանիչներ գնելու համար անհրաժեշտ պահանջներին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Նամակում նշվում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է Թուրքիային F-35 կործանիչների փոխանցումը այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան ունի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց հետ կապված սարքավորումներ, ինչպես նաև քանի դեռ չի պարտավորվել ապագայում ձեռք չբերել դրանք և չի կատարել «Քոնգրեսի կողմից սահմանված հավաստագրման մյուս պահանջները»։ «Թուրքիան դեռ չի համապատասխանում այս պայմաններին»,- ասվում է Պետդեպարտամենտի փաստաթղթում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվում հանրապետությանը F-35 կործանիչների մատակարարմանը։