Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար 2026 թվականի ամենաէժան տարանցիկ հանգույցների տասնյակում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով OneTwoTrip-ի հետազոտությանը։
Ուսումնասիրության տվյալներով՝ Երևանում հյուրանոցում մեկ գիշերվա միջին արժեքը կազմել է 11 400 ռուբլի (մոտ 52 400 դրամ)։ Նույն ցուցանիշն արձանագրվել է նաև Տաշքենդում, իսկ Սամարղանդում մեկ գիշերն արժեցել է միջինը 9300 ռուբլի (մոտ 42 800 դրամ)։
OneTwoTrip-ի ուսումնասիրած 10-ը երկրների թվում են նաև Չինաստանը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Կատարը, Ադրբեջանը, Վիետնամը, Ուզբեկստանը, Սերբիան և Մարոկոն։
2026 թվականի մարտին Հայաստան էր այցելել 152 444 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 129 887-ի համեմատ։ Զբոսաշրջիկների ամենամեծ մասը ժամանել էր Ռուսաստանից՝ 40%, Վրաստանից՝ 15%, Իրանից՝ 8%։
