
«Երեկ վարչապետն անդրադարձավ Լիպարիտ Դրմեյանին՝ ասելով, որ ձեր մարդն է եղել կառավարությունում․ ինչո՞ւ հիմա հիշեց Դրմեյանին»,- լրագրողը հարց ուղղեց 9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող Նարեկ Կարապետյանին։ «Ես Դրմեյանի մասին առաջին անգամ լսել եմ, երբ հենց ինքը՝ երկրի վարչապետն է խոսել այն մասին, որ նա համաձայնություն չի տվել այդ իրավական ապօրինի գործընթացներին։ Հետո որպես «Միասնության թևերի» անդամ մի քանի անգամ հանդիպել եմ՝ քաղաքական պրոցեսների ժամանակ։ Ինչ վերաբերում է այն հայտարարությունը, որ պետք է պարզել, թե ինչ կապ ունի մեզ հետ, այո, պետք է պարզել, թե այս բոլոր քրեական գործերը ի՞նչ կապ ունեն իր հետ, իրա ուղղորդման հետ»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով․ «Մեր մարդը բոլոր մեր այն հայրենակիցներն են, ովքեր ունեն պատիվ, կամք՝ իրեն չէ ասելու»։