Ակտիվիստն ահազանգում է Երևանում և Արարատում ծառահատումների մասին

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց հիմա Արարատ քաղաքի Չարենցի փողոցում տեղի է ունենում ապօրինի ծառահատում։ ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ընդունեք սա որպես ահազանգ»:

Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում նաև գրել է. «Հենց այս պահին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 72 հասցեում, առանց կանաչապատման համազգեստի մի տղամարդ հատում է առանց որևէ մեկ հատ չոր ճյուղ կամ չոր տերև ունեցող երիտասարդ բարդին։

Հատող մարդն ասաց, որ Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ից հատման թույլտվություն ունեն և որ այս ծառը փԴած է:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին,

ՀՀ ներքին գործերի նախարարություն: Ընդերքի տեսչական արդեն զանգել եմ և տեսուչները ճանապարհին են»:

Leave a Comment