ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիարժեք զինաթափման և Գազայի հատվածում կառավարման փոխանցման շուրջ «պատմական համաձայնագրի» ձեռքբերման մասին։ Սա արդեն հաստատել են խմբավորման ներկայացուցիչները, մինչդեռ Իսրայելը դեռևս չի արձագանքել։
Համաձայնագիրը նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում զինաթափմանը զուգընթաց, ինչպես նաև Միջազգային կայունացման ուժերի և նոր պաղեստինյան ոստիկանության կողմից անվտանգության ապահովում։
Ըստ The Times of Israel-ի՝ կողմերը ունեն 14 օր՝ ծրագրի ժամանակացույցը վերջնականապես համաձայնեցնելու համար, իսկ լիարժեք զինաթափման համար կպահանջվի 200-ից 350 օր։ ՀԱՄԱՍ-ում նշել են, որ գնում են այս զիջումներին՝ Գազայի ժողովրդին կործանումից և բռնի տեղահանումից փրկելու համար։
