«Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտետից։
Վարույթն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Սամվել Կարապետյանի մտերիմներից Ալիկ Ալեքսանյանին։
Ավելի վաղ հայտնի դարձել, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Նարեկ Կարապետյանի տանը։ Դրանից առաջ հայտնի դարձավ, որ դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։