Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ. տեղեկանում ենք DataLex համակարգից։
Պահանջով նշվում է, որ .«Պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան էջում 05․06․2025թ․ հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը հերքել։ Որպես հերքման տեքստ սահմանել հետևյալը․«Նախկինում իմ կողմից Կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք։»2. Նիկոլ Փաշինյանից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում»։
