
Իրանը հայտնել է Քուվեյթի ավիաբազային հարվածներ հասցնելու մասին, հայտնում է Press TV-ին։
«Իրանի բանակը հայտարարել է, որ իր կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի կործանիչների անգարներին, արբանյակային կապի համակարգերին և սարքավորումների պահեստներին»,- ասվում է լրատվամիջոցի թելեգրամյան ալիքում։
Նշվում է, որ ավիաբազան կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի կողմից իրականացվող օդային հետախուզության գործողություններում և ամերիկյան բանակի համար օդային աջակցության ապահովման առանցքային կենտրոններից մեկն է։