ՌԴ քաղաքացին ցած է նետվել Նոր Հաճնի կամրջից

ՌԴ քաղաքացին ցած է նետվել Նոր Հաճնի կամրջից

Այսօր ժամը 17.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղան Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Leave a Comment