
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է. «Շատ կարևորում եմ ՄԻՊ այցը Կանազի հոսպիտալում գտնվող զինծառայող Ա․Հ-ին, մասնավորապես, հոգեբույժի ուղեկցությամբ, ինչը վկայում է զինվորի հոգեկան առողջության խնդիրների առկայության և անհրաժեշտ բուժզննության անհրաժեշտության մասին։ Մեծ հույս ունեմ, որ զինծառայողը համապատասխան բուժում կստանա կամ բժշկական հետազոտությունների արդյունքում նա կզորացրվի։ Ինչ վերաբերում է բռնության, ծեծի հետքերին, ապա շուրջ 10 օր հոսպիտալում գտնվող զինծառայողի մարմնի վրա այդպիսի հետքերի արձանագրումը դժվար կլիներ։ Ժամանակը մաքրում է բոլոր հետքերը։ Հարգելի լրագրողներ, միշտ հիշեք ժամանակագրության մասին, դա շատ կարևոր է»:
Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան