
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Քուվեյթում «հարվածներ է հասցրել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի տեղակայման անգարներին» և ավիացիոն վառելիքի բաքին, հայտարարել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան… Ամերիկյան Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա հարվածի արդյունքում ոչնչացվել են երկու անօդաչու թռչող սարքերի անգարներ և ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ավիացիոն վառելիքի բաքը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի իրանական Քեշմ կղզում ԱՄՆ-ի կողմից հարվածի հետևանքով զոհվել է երեք քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա։
Հուլիսի 30-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածների հերթական շարքը սկսեց Իսլամական Հանրապետության հարավային շրջանների վրա։