Նիկոլը պատրա՞ստ է միլիարդների ծախս անել՝ հայկական մթերքը միջազգային բարձրագույն ստանդարտներին համապատասխանեցնելու



Եվրոպացիներին հայ արտադրողների ձկներով կերակրել ու կշտացնել խոստացող Նիկոլը Կառավարության նիստում խոստովանել է, որ անձամբ ինքը շատ վաղուց տեղական «աճեցված ձուկ» չի օգտագործում, որովհետև իր համար ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա: Միաժամանակ նա խոստովանել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ սննդի որակի հետ կապված խդնիրներ կան:
 
Նիկոլը փորձել է ստեղծված ու դեռ ապագայում ստեղծվելիք աղետալի վիճակը պայմանավորել արտադրողների կողմից մատուցվող սննդի որակով: Այսինքն՝ ինքը մեղք չունի, որ Եվրոպայում հայկական մթերք չեն սպառում, այլ մեղավորն այդ մթերքն արտադրողներն են, որոնք ասենք շվեդական որակ չեն ապահովում. «հանուն ինքնիշխանության» ԵԱՏՄ-ին խռիկ տալը չէր ունենա ճակատագրական հետևանքներ, եթե արտադրողներն ավելի արագորեն ադապտացվեին նոր ռեալներին՝ բարձրացնելով սեփական արտադրանքի որակը:
 
Բայց ինչպե՞ս բարձրացնեն, եթե դրա համար պետք է պետության աջակցությունը: Եվրոպական արտադրողները որտե՞ղ կլինեին այսօր, եթե չլիներ պետության հոգածությունը: Նիկոլը պարա՞ստ է միլիարդների ծախս անել՝ հայկական մթերքը միջազգային բարձրագույն ստանդարտներին համապատասխանեցնելու, թե՞  միայն զոռ է տալու պոպուլիզմին ու սովորության համաձյան չքմեղանալու:
 
Իրականում այս ամենը շատ լավ առիթ է՝ դաշտն ավելորդ արտադրողներից մաքրելու ու ասենք ՔՊ-ամերձ օլիգարխների համար նոր մենաշնորհային դաշտ բացելու. Կարող է տեղի ունենալ սննդի շուկայի վերաբաշխում. փոքր և միջին արտադրողների զգալի մասը պարզապես չի կարողանա ֆինանսապես հաղթահարել մարտահրավերները, մինչդեռ խոշոր կապիտալիստները կունենան անհրաժեշտ ռեսուրսներ՝ ներդրումներ կատարելու, սերտիֆիկացվելու և շուկայում ամրապնդվելու։ Արդյունքում շուկան կարող է ավելի կենտրոնանալ մի քանի խոշոր խաղացողների ձեռքում՝ սահմանափակելով մրցակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment