Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար 178 միլիոն 954․6 հազար դրամ հատկացնելու մասին:
«Կառավարությունն ընդունել է որոշում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի պատշաճ կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ, որի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը: Երաժշտական մրցույթ-փառատոնի անցկացումը նպատակ ունի ստեղծելու մրցակցային ստեղծագործական հարթակ երիտասարդ երաժիշտ-կատարողների համար՝ խթանելով հեղինակային երաժշտության զարգացումը, կենդանի կատարողական արվեստի հանրահռչակումը և ժամանակակից երաժշտական մշակույթի տարածումը։ Միաժամանակ, այն կնպաստի երաժշտական ոլորտի մասնագետների, ստեղծագործական խմբերի, պրոդյուսերների և մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը և նոր ստեղծագործական կապերի ձևավորմանը։ Կարգավորման նպատակն է ապահովել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման պատշաճ իրականացումը: «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ է 178 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) գումար։ Կարգավորումն ունի ֆինանսատնտեսական բնույթ և ուղղված է արդյունավետորեն ապահովելու պետական կարևորության մշակութային միջոցառումը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ընդհանրապես քաղաքական ազատությունները և ժողովրդավարությունները ունենում են կարևոր էֆեկտներ և դրանց էֆեկտներից մեկը ստեղծագործականության զարգացումն է, այդ թվում՝ երիտասարդության շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter