Ադրբեջանը Ուկրաինայի էներգահամակարգի վերականգնման նպատակով Կիև է ուղարկել 40 տոննա էներգետիկ սարքավորում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Բեռը ներառում է բարձր և ցածր լարման ավելի քան 50 տեսակի մալուխային արտադրանք, տարբեր հզորության գեներատորներ, ինչպես նաև տրանսֆորմատորային սարքավորումներ։