Պակիստանը հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման մասին

Պակիստանը հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին:

«Թույլ տվեք ավելացնել, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ իրավիճակի կարգավորման, հատկապես Հորմուզի նեղուցում իրադրության կայունացման, ինչպես նաև լարվածության թուլացման նպատակով», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետը նշել է, որ Պակիստանն առավելագույն ջանքեր է գործադրում՝ «բոլոր տարաձայնությունները՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի և հունիսի 22-ի Պակիստան-Կատար համատեղ հայտարարության համաձայն լուծելու համար»։

Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին «զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ տեխնիկական մակարդակով բանակցությունները վերսկսելու իրենց պարտավորություններին»։

Leave a Comment