«Վերին արտի ցորեն»՝ ՔՊ-ում – BlogNews.am



Անդրադառնալով Կոնջորյան Հայկոյի սկանդալային եղբոր թեմային՝ Նիկոլը հայտարարել է՝ Կոնջորյանի թեկնածության հարցը չի վերանայվելու, քանի որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար, իսկ այս պահի դրությամբ չկա որևիցե ինֆորմացիա, որ Կոնջորյանը կապ է ունեցել միջադեպի հետ:
 
Հայկոյին, ինչպես հայտնի է, Նիկոլն ուզում է դարձնել ԱԺ փոխնախագահ. ասում էին՝ ԱԺ նախագահ դառնալու ախորժակ ուներ Հայկոն, բայց թուրք Քըլըչը նրա ախորժակին քացախ հրամցրեց ու «Լամա Ռուբոյին» ԱԺ նախագահ շինեց: Հայկոն, ըստ երևույթին, դուր է  եկել Նիկոլին՝ աչքի ընկնելով իր հավատարմությամբ ու խելոքությամբ, ուստի Նիկոլը որոշել է նրա խաթրն առնել նույնիսկ այն դեպքում, երբ տեղի ունեցածը լիովին փոխում է Հայկոյի մասին ոմանց ունեցած պատկերացումները. կա՞ մեկը, ով կարծում է, որ եթե Ավետը չլիներ Հայկոյի եղբայրը, ապա կկարողանար ինքնադրսևորվել որպես կատարյալ «բեսպրեդելշիկ», որի պատճառով էլ ծեծ կերավ: Այսինքն՝ Նիկոլի այն «կռուտիտը», թե ամեն մարդ իր արածի համար է պատասխանտու, այս դեպքում չի աշխատում. արյունակցական կապերն ու դրանցից բխող «պրվիլլեգիաներ» իրենցն ասում են ու անում, ինչպեսկյանքն է ապացուցում:
 
Նիկոլն իր ողջ կյանքը նախորդ բոլոր իշխանություններին փնովելիս կարկառուն իշխանականներին է մեղադրել նրանց հարազատների կամ նույնիսկ ծանոթների ցուցաբերած վիճելի վարքագծի համար՝ այդ ամենը համարելով քաղաքական «բեսպրեդելի»  գործնական դրսևորումներից մեկը: Երկակի ստանդրատների հետ գործ չունե՞նք, արդյոք, այս դեպքում, երբ հարցը Հայկոյին է վերաբերում, թե՞ Հայկոն «վերին արտի ցորեն է», որ ընդհանուր չափանիշներից ու հասկացություններից վեր է զետեղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment