Մեր կառավարության վերջին հերթական նիստն է, կիրակի օրը հրաժարական ենք տալու․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության հրաժարականի օրը

Մեր կառավարության վերջին հերթական նիստն է, կիրակի օրը հրաժարական ենք տալու․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության հրաժարականի օրը։   


«Մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ 9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», – ասաց Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ՝ նշելով, որ այս կազմով հանդիպում են վերջին անգամ։


2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 9–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին:


Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո պետք է անցկացվի վարչապետի առաջադրման և ընտրության ընթացակարգը, ինչից հետո կձևավորվի նոր կառավարությունը:


9–րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր:

Leave a Comment