ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանում ԻՀՊԿ թիրախներին – armeniatoday.am

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թիրախներին 2-ժամյա հարվածներ հասցնելու մասին, փոխանցել է Ինտերֆաքսը:

Ըստ ամերիկյան կողմի՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան հուլիսի 28-ին իրանական ուժերի կողմից Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների, որոնք, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հաջողությամբ չեզոքացվել են:

ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն դրույթների խախտման մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։

Leave a Comment