Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին



Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին, նախնական տվյալներով Պենզայում տուժել է մեկ մարդ, տարհանվել է մոտ 200 աշխատակից, հայտնում է ՏԱՍՍ-ը:



«Թշնամական անօդաչու թռչող սարքերի կողմից ահաբեկչական հարձակում է գործվել Wildberries-ի պահեստի վրա։ Նախնական տեղեկություններով՝ կա մեկ տուժած, շուրջ 200 աշխատակից տարհանվել է»,- տեղեկացրել է նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։


Սարապուլի Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում հարվածից հետո հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։


Հայտարարված օդային տագնապի կապակցությամբ օբյեկտում իրականացվել է նախնական տարհանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment