Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնությունում ՀՀ-ի թիմը հաղթել է Լեհաստանին

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ըստ հրապարակման՝ հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը, իսկ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի։

Առաջնությունն կազմակերպվում է Եվրոպայի շախմատային միության (ECU) հովանու ներքո։ Այն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ մինչև 12 (Մ12) և մինչև 18 (Մ18) տարեկաններ։

Leave a Comment