Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածը՝ ՌԴ-ի Wildberries-ի պահեստին. 200 աշխատակից տարհանվել է

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պենզայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի վրա։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է մեկ մարդ, շուրջ 200 աշխատակից տարհանվել է։ Այս մասին հայտնել է Պենզայի մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։

Նահանգապետը նշել է, որ պահեստային համալիրի տարածքում արձանագրվել է բաց կրակ։ 

Հրշեջները սկսել են հրդեհի մարման աշխատանքները։

Leave a Comment