Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսիմ Դուլյանին նշանակել է Չադի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Նույն փաստաթղթով Վլադիմիր Սոկոլենկոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հրամանագրի տեքստում նշվում է․ «Մաքսիմ Ալեքսեյի Դուլյանին նշանակել Չադի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»։