Մենք հարվածելու ենք նրանց անխնա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածներ հասցնելու պլանների մասին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկացի զինվորականների գնդակոծման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում կիսվել է նման պլաններով, ինչի մասին տեղեկացնում է իրանական «Իրան Ինթերնեշնլ» հեռուստաալիքը։ 

«Մենք հարվածելու ենք նրանց անխնա. նրանք կստանան ըստ արժանվույն», — լրագրողների հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ 

Ամերիկյան կողմից Իրանին հասցվող հարվածները, ինչպես պարզաբանել է Թրամփը, պատասխան քայլ կլինեն հուլիսի 28-ի գիշերը Հորդանանում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռների արձակմանը։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցային գործընթացը կշարունակվի՝ չնայած տեղի ունեցած վերջին հարձակմանը։

Leave a Comment