Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք․ Նիկոլ Փաշինյան

 

Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում  Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր երկխոսության մանրամասները և հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումը․

«Ես ՌԴ նախագահին ասեցի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և մենք գնալու ենք այդ ճանապարհով, հատկապես հիմա, երբ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ԵՍ չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, եր ՀՀ-ին այլընտրանքներ չունենա։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ և այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»։

Առանձնահատուկ կերպով Փաշինյանը զգուշացրել է հետևանքների մասին, եթե Միության շուկայում առաջացած խոչընդոտները չվերացվեն սեղմ ժամկետներում․ «Մենք հիմա արձանագրում ենք, որ պրոբլեմը ՀՀ-ին է, բայց պրոբլեմը ՀՀ-ինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը չլուծվի՝ թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment