Զարմանալի է, թե ինչու է Խաչատրյան Արմենը զարմանում



Մեկնաբանելով Կոնջորյան Հայկոյի եղբոր արկածներն ու վարքը՝ ՔՊ-ական Խաչատրյան Արմենը մեղադրել է լրագրողին, որ վերջինս Ավետի վարքը որակել է որպես խուլագանություն. ըստ նրա՝ ամեն օր նման դեպքեր լինում են, բայց ուշադրության արժանացել է հենց այս մի դեպքը:
 
«Միլիցա Արմենը» հանրային հնչեղություն ստացած  դեպքը փաստացի արդարացրել է այն դեպքում, երբ պարտավոր  էր փողոցային բարքերի, հայհոյախոսության և բռնության այդ դեպքն անվերապահորեն դատապարտել: Մինչդեռ նա տեղի ուենցածը որպես օրինաչափ հասարակական երևույթ է ներկայացրել՝ ջանալով թեթևացնել քաղաքական պատասխանատվության բեռը:
 
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է  հենց այս մի դեպքն արժանացել նման ուշադրության, ապա նկատենք, որ պատճառն այն է, որ կենտրոնում Կոնջորյան Հայկոյի ՔՊ-ական եղբայրն է, արժանացել է, քանի որ բանից պարզվում է՝ կարկառուն ՔՊ-ական եղբայր ունենալը կարող է հիմք դառնալ, որ մարդկանց ու նրանց սրրբությունների հասցեին հայհոյանքներ տեղան ոմանք ու երկար ժամանակ մնան անպատիժ: Այսինքն՝ մի բան է, երբ նման միջադեպի կիզակետում հայտնվում է իշխող ուժի ազդեցիկ ներակայացուցիչներից մեկի եղբայրը, բոլորովին այլ բան է, երբ հայհոյողը կամ ծեծվողը սովորական մարդ է:
 
Խաչատրյան Արմենի նմանօրինակ արձագանքն ի ցույց է դնում այն երկակի ստանդարտները, որոնք կիրառում են ՔՊ-ականները, երբ հարցն իրենց է վերաբերում, ինչը, իհարկե, զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, թե ում հետ գործ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment