
Այսօր ՔՊ վարչության փակ նիստում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Լուսինե Բադալյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սոնա Ղազարյանն է։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը դեռ շարունակվում է:
Ըստ տեղեկությունների՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, իսկ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Սիսակ Գաբրիելյանը։