Ճապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի

Ճապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի

Ճապոնիայի Կումամոտո քաղաքում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Տարերային աղետը զգալի վնասներ է հասցրել՝ փլուզվել են շենքեր, բռնկվել հրդեհներ, վնասվել ճանապարհներ։ Բացի այդ, Կասիմայի առևտրի կենտրոնում երկրաշարժի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Նախնական տվյալներով՝ այն առաջացել է գազի արտահոսքից, ինչի հետևանքով փլուզվել է շենքի երկրորդ հարկը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։

Ավելի ուշ հաստատվել է ևս երկու մարդու զոհվելու փաստը։ Երկուսն էլ մոտ 20 տարեկան են։ Իշխանությունները հայտնել են նաև, որ ևս մեկ մարդու մոտ արձանագրվել է սրտի կանգ, իսկ մյուս փրկվածների վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։ Երկրաշարժի հետևանքով ինը մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment