ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է իրականացնել հատուկ միջոցառումներ։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։
Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ ՆԳՆ ոստիկանության միջոցառումները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter