Պավել Դուրովի նկատմամբ ահաբեկչության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում․ ԶԼՄ

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԴԱԾ) հուլիսի 29-ին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, գրել է Կոմերսանտը՝ հղում անելով ԴԱԾ-ին։ Դուրովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն օժանդակելու քրեական գործով։

ԴԱԾ-ն Telegram-ին մեղադրում է «բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր» չհեռացնելու մեջ, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայություններն ու ծայրահեղական կառույցներն օգտագործում են «զանգվածային սպանություններ նախապատրաստելու և կիբեռխարդախություններ իրականացնելու համար», գրել է լրատվամիջոցը։

Բացի այդ՝ ուկրաինական հատուկ ծառայությունները Telegram բոտն օգտագործել են ՌԴ քաղաքացիներին դիվերսիոն գործողությունների մեջ ներգրավելու նպատակով։ 2025 թվականի ամռանից սկսած՝ այս գործով ձերբակալվել է 12-ից 22 տարեկան 46 մարդ, որոնք կասկածվում են ուժայինների վրա հարձակումների, հրդեհումների և կրիպտոարժույթով փոխանցումներ անելու մեջ, նշել է լրատվամիջոցը։

Դուրովը VK-ի և Telegram-ի հիմնադիր ռուսաստանցի գործարար է, որը հրաժարվում է հատուկ ծառայություններին տրամադրել օգտատերերի տվյալներն ու հաղորդագրությունների ծածկագրման բանալիները։ Գործարարը պարբերաբար հայտնվում է իրավապահ մարմինների թիրախում։

Leave a Comment